Հայերեն

«Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով»

14.11.2014 | 12:03

6597527716e7ed8c86d960e1d1d5196f

Ադրբեջանը պաշտպանում և պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական:
Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է այդ մասին և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Այս մասին «Коммерсант FM» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով հայկական ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
«Ադրբեջանը վրդովված էր, որ մեկ այլ երկիր ռազմական վարժանքներ է անցկացնում նրա տարածքում: Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ: Ի՞նչ եք կարծում, ինչպես կվարվեին ռուս սահմանապահները, եթե որևէ այլ երկրի ուղղաթիռը խախտեր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը: Ցանկացած պետություն պաշտպանում է իր սահմանները և դա բնական է: Մանավանդ, որ դա ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ուղղաթիռ է», – ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ քանի դեռ օկուպացիոն ուժերը չեն լքել ադրբեջանական տարածքները, Ադրբեջանն ամեն կերպ հակազդելու է այդ ագրեսիային:
«Մենք սպառնալիքներից չենք վախենում: Թող Հայաստանը մտածի իր վիճակի մասին: Կարծում եմ, որ նման վիճակում հայտնված երկիրը դժվար թե կարողանա սպառնալ որևէ մեկին», – հայտարարել է դեսպանը:
Փոլադ Բյուլբյուղօղլուն նաև իր դժգոհությունն է հայտնել տվյալ ռադիոկայանին, որի եթերից հնչել էին «Լեռնային Ղարաբաղի բանակ» և «ՌԴ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն» արտահայտությունները:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

14.11.2014 12:03

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*