Հայերեն

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը

22.09.2014 | 11:48

Hikmet HaciyevՀայաստանի ԱԳն ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կորցրել է իրականության զգացողությունը և կեղծ հայտարարություններով փորձում է արդարացնել երկրի անհաջող արտաքին քաղաքականությունն ու Հայաստանի մեկուսացման ուժեղացումը:
Այդ մասին կիրակի օրը մեկնաբանելով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունը հարգանքով է մոտենում ղարաբաղյան հակամարտությանը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 
Հաջիևի խոսքով, միջազգային հանրությունը հանդես է գալիս՝ ղարաբաղյան հակամարտության Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անխախտելիության օգտին:

 
Նա հավելել է, որ բավական է նշել Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունները այս տարվա 9 ամիսներին, նրա համար, որպեսզի մերկացնել Նալբանդյանի կեղծիքը, նշելով, որ փաստերը խոսում են ինքնին:

 
«Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ դեկլարացիայում կազմակերպության մասնակից երկրները աջակցություն ե հայտնել Ադրբեջանի տարածքային ամբոփջականությանն ու ինքնշխանությանը, նշելով, որ Հարավային Կովկասում հակամարտությունները պետք է լուծվեն այդ սկզբունքների հիման վրա: Դեկլարացիայում ընդգծվել է երկրների տարածքային ամբողջականության դեմ ուժի գործադրման անընդունելիությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից ընդունված սահմանները հարգելու անհրաժեշտությունը»,- ասել է Հաջիևը:

 
Մամլո քարտուղարի պաշտոնակատարը նշել է, որ ՆԱՏՕ-ի այդ ժողովում մասնակցել է ինչպես Նալբանդյանը, այպես էլ Հայաստանի նախագահ Սերժ Սրագսյանը:

 
«Հունիսի 18-19-ը Սաուդյան Արաբիայում կայացել է Իսլամական Համագործակցության Կազմակերպության արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որի արդյունքներով դեկլարացիա է ընդունվել: Այնտեղ ԻՀԿ-ի անդամ երկրները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ համերաշխություն են հայտնել Ադրբեջանի արադարացի դիրքորոշմանը, ինչպես նաև «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան» և « Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի արդյունքում օկուպացված ադրբեջանական հողերում իսլամական կրոնին վերաբերող պատմական ու մշակութային ժառանգության, սրբավայրերի ոչնչացումն ու պղծումը» խորագրերով բանաձևեր են ընդունվել»,- նշել է նա:

 
Նա հավելել է, որ Մայիսի 28-29-ը Ալժիրում անցկացված՝ Չմիացման շարժման մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներով փաստաթուղթ է ընդունվել, որտեղ աջակցություն է հայտնվել՝ տվյալ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Ադրբեջանի տարածքային ամբողջականնության, ինքնիշխանության ու սահմանների անխախտելիության շրջանակներում հակամարտության լուծմանը:

 

“KarabakhİNFO.com”

 

 

22.09.2014 11:48

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*