Հայերեն

ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների այցը օկուպացված տարածքներ

21.01.2015 | 17:39

xin-binasi

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների այցը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ:

 
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ 2015 թվականի հունվարի 5-ին azadliqradiosu.az կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, Մարգո Բուֆը, ով ներկայացվում է որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, այցելել է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներ և նկարահանումներ է արել այնտեղ:

 
Նրա խոսքով, առանց Բաքվի պաշտոնական թույլտվության «Ազատություն» ռադիոկայանի կողմից իր աշխատակցի գործուղումը օկուպացված տարածքներ հանդիսանում է անօրինական և խախտում է ԱՀ «Պետական սահմանի մասին» օրենքը:

 
«Ազատություն» ռադիոկայանի այդ քայլը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ անարգանքի դրսևորում է:

 
«Ազատություն» ռադիոկայանը միշտ աչքի է ընկել հայկական ագրեսիայի, ավելի քան 1 մլն փախստականների խնդիրների հանդեպ անտարբերությամբ: Այդ լուսանկարների միջոցով «Ազատությունը» խրախուսում է հայկական օկուպացիայի արդյունքները և անարգանք է ցուցաբերում ադրբեջանցի փախստականների և հարկադրաբար տեղահանվածների զգացումների հանդեպ»:

 

 

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ որոշ ճշտումներից հետո դրանց անունները կներառվեն «անցանկալի անձանց ցուցակում»:

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

21.01.2015 17:39

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*