Հայերեն

Ադրբեջանական բանակում մեկնարկել է օպերատիվ մարտավարական

13.11.2014 | 15:52

05385edb9a92Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 13-ին տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի անմիջական ղեկավարությամբ մեկնարկել է օպերատիվ մարտավարական պլանային զորավարժություն, որում ներգրավված են, ինչպես զինված ուժերի տարբեր զորատեսակներն, այնպես էլ սահմանապահ պետական ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։


Նշվում է, որ մինչև նոյեմբերի 17-ը նախատեսված վարժանքներին մասնակցում է շուրջ 5000 հոգանոց անձնակազմ, ռազմաօդային ուժերի 20-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, 40 ռազմանավ և կատեր, հրթիռահրետանային, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ վարժանքներն ընթանալու են երեք փուլով, դրանց ընթացքում բանակային ստորաբաժանումները վարելու են նաև մարտական հրաձգություն։

 
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական բանակի զինանձնակազմը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժին պատկանող Մի-24 հարվածային ուղղաթիռը,

 

“KarabakhİNFO.com”

 

 

13.11.2014 15:52

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*