Հայերեն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

03.10.2014 | 11:56

xin binasiԲողոքը կապված է Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի Ադրբեջանի օկուպացված տարածքներ կատարած այցի և Փարիզում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում այսպես կոչված «ԼՂՀ»-ի ներկայացված լինելու հետ: Ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 23-26-ը Փարիզում:

 

 

Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտան և ԱԳ նախարարության նամակը հանձնել է այդ երկրի ԱԳ նախարարությանը, Ազգային ասամբլեային և զբոսաշրջության ցուցադրության կազմակերպիչ ընկերությանը:

 

 

 

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ անցկացվելիք հանդիպման նախաշեմին Հայաստանի, հայկական սփյուռքի և նրա ազդեցության տակ գտնվող մարդկանց՝ ի դեմս Ռոշբլուանի ձեռնարկած անօրինական գործողությունները առաջին հերթին Ֆրանսիայի դեմ ուղղված սադրանք են:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

03.10.2014 11:56

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*