Հայերեն

Ադրբեջանը գնել է իսրայելական «Լինքս» ՀԿՌՀ

12.07.2014 | 06:34

10551943_528005690634607_1368643433_nԸստ AzTV հեռուստաընկերությանը Ադրբեջանի ԶՈւ «Լինքս» (Lynx) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկման կադրեր՝ հաղորդելով, որ դրանցից արձակված IMI Extra

հրթիռները«հաջողությամբ խոցել են 42 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները»։ Այս ՀԿՌԿ-ի արտադրողն իսրայելական Israel Military Industries ընկերությունն է։

Ադրբեջանն այս համակարգերը ձեռք է բերել ամենայն հավանականությամբ 2008-ին։ Նշենք, որ IMI Extra հրթիռներն ունեն 306 մմ տրամաչափ, երկարությունը 3.97 մ է, մարտական մասի զանգվածը՝ 125 կգ, մեկնարկային զանգվածը՝ 450 կգ։ Ընդ որում, 130-135 կմ հեռավորությամբ կրակի պայմաններում սույն հրթիռները կիրառում են GPS-ով ուղղորդում, որն ապահովում է մոտ 10 մ-ի շրջանային հավանական շեղում։

Բացի EXTRA հրթիռներից՝ այս համակարգերը կարող են օգտագործել թուրքական արտադրության T-122 122 մմ տրամաչափի (20-ական հրթիռ ամեն մի կոնտեյներում) ու իսրայելական արտադրության LAR 150 մմ տրամաչափի (13-ական հրթիռ ամեն մի կոնտեյներում) հրթիռներ։

Հիշեցնենք, որ 2008-ի հունիսի 26-ին, երբ Ադրբեջանում 1992 թվականից ի վեր առաջին անգամ զորահանդես եղավ, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի ցուցադրվեցին նաև իսրայելական համազարկային կրակի ռեակտիվ երեք «Լինքս» համակարգեր` ԲՄ-21 Գռադի, LAR-160 և EXTRA կոնտեյներներով, որոնք անցան մեկ շարքով։ 2008 թվականի և 2011 թվականի զորահանդեսներին Ադրբեջանի ցուցադրած «Լինքսերը», ինչպես նաև տեղափոխող-լիցքավորող մեքենաները մոնտաժված էին «ԿամԱԶ-63502» շասսիի վրա։ Նկատենք, որ «Նայզա» անվան տակ «Լինքսերի» արտադրությունը Ղազախստանում սկսվել է 2007-2008 թվականներին, ղազախական արտադրության «ԿամԱԶ-63502» շասսիով, իսկ իսրայելական ընկերությունների կապալառուն այդ համակարգերի մատակարարման հարցով եղել է ղազախական «Պետրոպավլովսկի ծանր մեքենաշինության գործարանը»։ «Նայզան» առաջին անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրվել է 2008-ի մայիսի 7-ին Ղազախստանում, իսկ արդեն 2008-ի հունիսի 26-ին «ԿամԱԶ-63502»-ի շասսիով երեք «Լինքսեր» հայտնվեցին ադրբեջանական զորահանդեսին։ Նշենք նաև, որ իսրայելա-ղազախական տապալված մյուս նախագծերից «Այբատը» նույնպես գնել է Ադրբեջանը։

2008-ի վերջին ղազախ մասնագետները հայտարարեցին, որ «Նայզայի» շահագործումն անվտանգ չի անձնակազմի համար. կրակի ժամանակ հրթիռների արձակած շիթը հաճախ ըկնում է մարտական մեքենայի կամ կաբինայի վրա, որտեղ այդ պահին մարդիկ են լինում։

 

“KarabakhİNFO.com”

12.07.2014 06:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*