Հայերեն

Ադրբեջանը Եվրախորհրդարանից պահանջում է թույլ չտալ Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծմանը

23.10.2014 | 14:44

4f3243c4a463f2d684046904c2241c46Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը բողոք է հայտնել Լյուքսեմբուրգից պատգամավոր Ֆրանկ Էնգելի գործողության դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ ոչ պաշտոնական բարեկամության խմբի ստեղծման հետ:

 
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ), որին վերաբերում է Էլխան Սուլեյմանովն ու վերոհիշյալ Ֆրանկ Էնգելը, ակնառու անդամներին հղած ուղերձում նա խնդրում է միջոցներ ձեռնարկել՝ անջատողական վարչակարգի հետ բարեկամության խմբի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները կանխելու ուղղությամբ:

 
«Խնդրում եմ հրապարակային պարսավանքի ենթարկել պարոն Ֆրանկ Էնգելին և նրան հեռացնել ԵԺԿ-ին վերաբերող բոլոր կառույցներում մասնակցությունից: Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում՝ պարոն Էնգելի հայտարարություններով չարատավորել ԵԺԿ-ի համբավը և կուսակցության ադամներին կոչ անել՝ ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց»,- ասվում է Սուլեյմանովի երեքշաբթի տարածած ուղերձում:

 
«Մենք վստահ ենք, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է վտանգի տակ դնել Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերությունները և կգնահատվի, որպես ռազմական ներխուժման ու մյուս պետությունների տարածքային ամբողջականության խախտմանն աջակցման ցուցանիշ»,- ասվում է ուղերձում:

 
Սուլեյմանովը Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ լեգիտիմ կազմավորում այցերը համարել է հանցագործություն: Նրա խոսքով, երկրների տարածքային ամբողջականության խախտմանը նման ձևով աջակցելը պետք է համարել միջազգային իրավունքի սկզբունքների խախտում: «Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ընթացքում նման գործողությունները կարելի է գնահատել, որպես Հարավային Կովկասում հակամարտությունների ու ռազմական գործողությունների խրախւուսում»,- ասվում է ուղերձում:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

23.10.2014 14:44

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*