Հայերեն

Ադրբեջանը զորակոչի գործընթացում այսօրվանից գործարկում է կարճ հաղորդագրությունները

29.09.2014 | 14:09

10719019_1531865137027858_1261668061_nԱդրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հաստատել է, որ հոկտեմբերի 1-ից բոլոր զորակոչիկները տվյալներ են իմանալու ծառայության վերաբերյալ՝ 9100 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, զորակոչիկներն անհրաժեշտ տեղեկություններ կարող են իմանալ նաև մոբիլիզացիայի ու զորակոչի ծառայության պաշտոնական կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժնում համապատասխան անձնական տվյալներ մուտքագրելու օգնությամբ։ Զորակոչիկներին հաղորդվելու է ստորաբաժանման տեսակը և զորամասի տեղը։
Հիշեցնենք, որ համանման համակարգի գործարկման մասին հայտնի էր դարձել դեռևս 2013-ի հունիսին։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

29.09.2014 14:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*