Հայերեն

«Ադրբեջանը լայնածավալ մաշտաբով սկսել է զինտեխնիկա եւ այլ սպառազինություններ գնել»

24.07.2014 | 06:31

10528122_533012850133891_365162263_nԱդրբեջանը լայնածավալ մաշտաբով սկսել է զինտեխնիկա եւ այլ սպառազինություններ գնել:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն Ադրբեջանը 2007-2013թթ. մեծ քանակությամբ զենք-զինամթերք է գնել, ընդ որում, դրա զգալի բաժինն է կազմում Ռուսաստանից գնված ռազմական սպառազինությունները:
Ստոկհոլմում գործող «Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» նոր զեկույցի համաձայն, որը վերաբերում է աշխարհում զենքի առեւտրի ծավալներին, Ադրբեջանը սպառազինություն հիմնականում ներկրել է Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Ղազախստանից, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից: Ընդ որում, վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94 «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա եւ այլ ծանր զրահատեխնիկա: Բելոռուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ եւ 93 «T-72M1» տանկ:

 

 

 

Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու «MiG-29» ռազմական ինքնաթիռ եւ 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ, Ղազախստանից՝ AН-145 ուղղաթիռներ: Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր: Բացի այդ, 2011թ.-ին Ադրբեջանը պայմանագիր է կնքել իսրայելական կազմակերպությունների հետ՝ ռադարներ, հրթիռային համակարգեր եւ ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:Մեկ այլ եվրոպական երկիր վերջերս նույնպես հայտարարել է, որ մտադիր չէ Ադրբեջանին զենք վաճառել:

 
Գերմանիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված 2013թ. Գերմանիայի զենքի արտահանման մասին զեկույցը, որը հրապարակվել է սույն թվականի հունիս ամսին, նշվում է, որ Ադրբեջանը նույնպես դիմել է Գերմանիայի կառավարությանը` զենք գնելու համար:
“KarabakhİNFO.com”

24.07.2014 06:31

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*