Հայերեն

Ադրբեջանը խնդրում է Պուտինին՝ աջակցություն ցուցաբերել հայկական գերությունից պատանդներին ազատելու հարցում

24.10.2014 | 10:43

Eli-Hesenov-qacqinkom-3Ադրբեջանը խնդրանքով դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, աջակցություն ցուցաբերել՝ հայերի կողմից պատանդ վերցված Դիլգամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին գերությունից ազատելու հարցում:

 

Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

 

 

«Բոլոր փախստականների անունից դիմելով նրան, խնդրում ենք ցուցադրել իր օբյեկտիվ վերաբերմունքը և օգնել՝ հայ հանցագործներից ազատել պատանդներին և հայրենիք վերադարձնել նրանց, որոնցից մեկը ամեն դեդքում հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի»,- ընդգծել է փոխվարչապետը:

 

 

Նրա խոսքով, հայերի կողմից պատանդ վերցված Դ. Ասկերովի ու Շ. Գուլիևի նկատմամբ իրագործվում են անմարդկային գործողություններ, հայկական կողմը խախտելով բոլոր միջազգային նորմերն ու իրավունքները, նրանց նկատմամբ ինքնադատաստան է իրականացնում:

 

«Սակայն եթե պարոն Պուտինը ցանկանա, ապա կարող է թույլ չտալ դա: Առնվազն, պատանդներից մեկը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի: Երկու պատանդներն էլ կապված են Ռուսաստանի հետ: Դիլգամը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի, իսկ Շահբազի կինն է հանդիսանում Ռուսսատանի քաղաքացի»,- ընդգծել է Ա. Հասանովը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

24.10.2014 10:43

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*