Հայերեն

«Ադրբեջանը հայտարարել է օդային տարածքը թռիչքների համար փակ լինելու մասին»

13.11.2014 | 12:09

6ebf1fbf708a0ca9754986b94ed718d8Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի ԶՈՒ-ի ուղղաթիռների ադրբեջանական դիրքերի վրա հարձակում գործելու հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:

 
Ինչպես հայտնել են ԱԳՆ մամլո ծառայությունում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Փարիզում նախագահների մակարդակով անցկացված հանդիպումից հետո, Հայաստանը սկսել է՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում մեծաթիվ կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մասնակցությամբ լայնամասշտաբ զինավարժություններ անցկացնել, Հայաստանը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը:
«Նոյեմբերի 12-ին, շարունակելով վերջին երեք օրերին դիտարկվող պրովոկացիոն մարտական թռիչքները, Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող Ми-24 տիպի երկու ուղղաթիռները հարձակման անցնելով ադրբեջանական բանակի առաջապահ դիրքերի վրա, կրակ են բացել: Պատասխան կրակով ուղղաթիռներից մեկը խոցվել է, մյուսը ստիպված է եղել լքել կրակային գոտին»:

 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ թռիչքային գոտի է հայտարարել օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին: «Հայաստանին պատկանող ուղղաթիռների Ադրբեջանի օդային տարածքներ ապօրինի ներխուժումը հանդիսանում է Ադբրեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության շարունակությունը»:

 
«Որպես փարիզյան հանդիպման արդյունք, մեծ խաղաղ պայմագրի նախագծի շուրջ աշխատանքներ սկսելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն, Հայաստանի նպատակաուղղված պրովոկացիոն գործողությունները նպատակ են հետապնդում՝ լարել իրավիճակը, վնաս հասցնել բանակցային գործընթացին և պահպանել առկա ստատուս-քվոն»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

13.11.2014 12:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*