Հայերեն

Ադրբեջանը Հարավային Կորեայից նոր զինտեխնիկաներ է գնելու

26.05.2014 | 11:08

1401088050_cen-koreyaԱդրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից տեխնիկայի խոշոր խմբաքանակ գնել. տեղեկացնում haqqin.az-ը։ Թե կոնկրետ ինչ զինատեսակներ են լինելու դրանք, չի հաղորդվում։

 

Հարավային Կորեան այժմ Ասիա զենքի ամենախոշոր մատակարարն է։ Բաքվի հետաքրքրվածությունը՝ հարավկորեական զինտեխնիկա ձեռքբերելու վերաբերյալ հնչեցվել է Հարավային Կորեայից պատգամավորիների՝ Ադրբեջան այցի ընթացքում։

 

Զենք գնելու բանակցություններն սկսվել էին դեռևս անցյալ տարի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Սեուլ այցից հետո։

 

2013թ.-ի օգոստոսին մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բաքուն ցանկանում է գնել երկու ստորջրյա նավակ, կործանիչ, տրանսպորտային նավ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Ընդհանուր գործարքի գինը, դրա կնքվելու պարագայում, կկազմի առնվազն 3 մլրդ դոլար։

 

KarabakhİNFO.com

 

26.05.2014 11:08

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*