Հայերեն

“Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի”. Ս. Սարգսյանի հարցազրույցը Reuters-ին

08.10.2012 | 12:13

1348644649_253780409f53895a178eb22c66c0ec65f83da1c8Հայաստանի նախագահ ՍերժՍարգսյանը հարցազրույց է տվելReuters գործակալությանը ևԱդրբեջանին մեղադրել նորպատերազմով սպառնալուհամար։

Ադրբեջանն “ահավոր մեծ քանակի” զինամթերք էկուտակում՝ նախապատրաստվելով պատերազմիվերսկսմանը”,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է ԼեռնայինՂարաբաղի հակամարտությունը լուծել բանակցայինճանապարհով և ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։
“Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց,Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով”,- ասել է ՀՀնախագահը՝ Երևանում կայացած հարցազրույցի ընթացքում։

Reuters-ը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության շփմանգծում հրադադարի խախտման դեպքերն ինտենսիվ ենդարձել՝ մեծացնելով ռիսկը տարածաշրջանում, որտեղԹուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շահեր ունեն։
“Երբ ես ասում եմ Ադրբեջանում հայատյացություն կա, երբասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր ծավալի զինամթերք էհավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմականգործողություններն ու հակամարտությունը լուծել այդճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկաբանակցությունները շարունակելու”,- ասել է նախագահը։
Գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջևլարվածությունն ավելացել է այն բանից հետո, երբՀունգարիան Ադրբեջան ուղարկեց ադրբեջանցի սպային, ովԲուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ընթացքումսպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջանինախագահ Իլհամ Ալիևը մարդասպանին ներում շնորհեց,երբ նա, օգոստոսին, որպես հերոս վերադարձավ Ադրբեջան։
Ադրբեջանական կողմն ասում է, թե Ալիևը գործել է օրենքիշրջանակներում՝ ուշադրություն չդարձնելով հարցի շուրջմիջազգային քննադատությանը։

Այս մասով Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռամիլ Սաֆարովիներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարողԱդրբեջանի մաս կազմել։
“Դա մեկ անգամ ևս վերահաստատում է մեր տեսակետը, որԼեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապագա չունիԱդրբեջանի տարածքում”,- ասել է նա։
Reuters-ը հիշեցնում է, որ Հայաստանը հավաքականանվտանգության համաձայնագիր ունի Ռուսաստանի, իսկԱդրբեջանը՝ Թուրքիայի հետ։

Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներըտարիներ շարունակ միջնորդական առաքելություն ենիրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակիշփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այս հարցիվերաբերյալ, դադարել է ադրբեջանցի սպայի ներումից հետո,գրում է Reuters-ը։

Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է անումկոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծումգտնելու համար։
Նա ասել է, որ Ադրբեջանը խախտում է Եվրոպականպայմանագրերը, որով սահմանափակվում են կոնկրետերկրի զենքի թույլատրելի քանակը։ Տեսուչները տեսնում

 

08.10.2012 12:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*