Հայերեն

Ադրբեջանը սահմանն օգոստոսին հատած քաղաքացուն հանձնել է հայկական կողմին

25.09.2014 | 15:47

e02dfad6845955981ae68c9a2f72aeceԱդրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայկական կողմին է հանձնել այս տարվա օգոստոսին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջան անցած Սարգիս Նորիկի Անանյանին։

 

Գերու հանձնումն ընթացել է առանց միջադեպերի ԿԽՄԿ-ի միջնորդության պայմաններում հայ-ադրբեջանական սահմանագծին (Իջևան-Ղազախ)։

 
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ էր անցել ՀՀ քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։ Հաջողվել էր պարզել, որ սահմանն անցած քաղաքացին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

25.09.2014 15:47

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*