Հայերեն

Ադրբեջանը Վրաստանում մասնակցելու է «Անվտանգ Կովկաս-2014» զորավարժությանը

04.09.2014 | 10:44

10681946_1525994047614967_826916076_nՎրաստանի հարավում տեղակայված Յալղուջա զորավարժարանում սեպտեմբերի 5-ին կայանալու են «Անվտանգ Կովկաս-2014» միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են Վրաստանի ՆԳՆ, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարության, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության անդամները, ինչպես նաև բրիտանական British Petrolium, BRIGGS և Energy Invest ընկերությունների ներկայացուցիչները։
Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, վարժանքների նպատակը որոնողափրկարարական ծառայությունների համակարգված աշխատանքի բարելավման, Ադրբեջանի ու Վրաստանի միջև կնքված հուշագրի համաձայն՝ 2 երկրների՝ մասշտաբային արտակարգ իրավիճակներում համապատասխան համագործակցության ընդլայնումն է, ինչպես և ցամաքում ու ջրում նավթի արտահոսքի կասեցմանը, դրա հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Վարժանքներն անցկացվում են այդ թվում British Petrolium-ի ու Վրաստանի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

 

 

“KarabakhİNFO.com”

04.09.2014 10:44

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*