Հայերեն

Ադրբեջանը տարածաշրջանում ամենամեծ նշանակությունն ունեցող երկիրն է. Սերգեյ Լավրով

15.12.2014 | 15:08

10846816_1510883575838507_1653687809_nԱդրբեջանը տարածաշրջանում ամենամեծ նշանակությունն ունեցող երկիրն է: APA-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ա. Գորչակովի անվան Դիվանագիտական հիմնադրամի կազմակերպած «Երկխոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանը տարածաշրջանի ամենանշանակալի երկիրն է: Կարճ ժամկետում երկրի վերածվելը Հարավային Կովկասի տնտեսական կենտրոնի դրա ակնառու օրինակն է»,- ասել է նա:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Լավրովն ասել է, որ Ադրբեջանը, չմիանալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հաստատել է հավատարմությունը երկու երկրների ռազմավարական գործընկերությանը:
«Մեր երկրների միջև շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության տեմպերի արագացումը: Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ: Հավելեմ, որ ես ադրբեջանական խոհանոցի մեծ երկրպագու եմ»,- ասել է Լավրովը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

15.12.2014 15:08

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*