Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զուրկ է տրամաբանությունից»

19.11.2014 | 18:27

hikmet-haciyevԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարություն է տարածել այն կապակցությամբ, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ադրբեջանը անվանել է «ահաբեկչական պետություն»։
Հ. Հաջիևը ասել է, որ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը հանդիսանում է նրա ցուցանիշը, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը զուրկ է առողջ տրամաբանությունից և հիմնավորությունից։
Հ. Հաջիևը Շ. Քոչարյանին հիշեցրել է այն մասին, որ Հայաստանը ղեկավարվելով միջնադարյան ֆեոդալական գաղափարախոսությամբ՝ օկուպացրել է հարևան երկրի՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքները, Հայաստանում և օկուպացրած տարածքներում հայերը ադրբեջանցիների նկատմամբ իրագործել են արյունոտ էթնիկական զտում. «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ-ի միակ երկիրն է, որը ուժի գործադրմամբ և ագրեսիայի ճանապարհով օկուպացրել է ԵԱՀԿ-ի մյուս անդամ երկրի տարածքները, ինչը հակասում է Հելսինկիի 1975 թ. եզրափակիչ ակտին։
Նման գործունեությունը հակասում է նաև միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը և պետությունների միջև քաղաքակիրթ վարքի կանոններին։ Ճակատային գծում վերջին լարվածությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ ագրեսիայի և օկուպացիայի հերթական ապացույցն է։ Այս դեպքում նույնպես Հայաստանի կողմից ուժ է կիրառվել և իրագործվել է ահաբեկման ակտ»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով, այն, որ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է ահաբեկչությանը՝ ապացուցված է օպերատիվ-հետախուզական ճանապարհով. «Բավական է հիշել միայն Հայաստանի հատուկ ծառայությունների կազմի մեջ ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության, «Արաբո» և «Արամո» ահաբեկչական խմբերի ներգրավումը։
Հայաստանի կողմից անցկացվող օկուպացիոն և զավթողական քաղաքականությունը հիմնական սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար։ Ադրբեջանի նկատմամբ նման քաղաքականության համար հայկական պետությունը պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքին համապատասխան։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

19.11.2014 18:27

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*