Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում լարվածության աճի համար

05.01.2015 | 14:29

355f39079d6a7086d224e0c865031dfd (1)Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի շարունակվելը և այդ տարածքներում Հայաստանի զինված ուժերի առկայությունը բերում է միայն բացասական հետևանքների, ասվում է՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախօրեին տարածած հայտարարության վերաբերյալ՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի մեկնաբանության մեջ:

 

 

Հայաստանի ԱԳՆ իր հայտարարության մեջ Բաքվին մեղադրում է՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պրովոկացիոն գործողություններ կատարելու մեջ, որի արդյունքում իբր կան մարդկային զոհեր:

 

 
«Հայաստանը կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, ագրեսիա է իրագործել Ադրբեջանի հանդեպ և օկուպացրել է նրա տարածքները: Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան և այդ տարածքներում Հայաստանի զինված ուժերի առկայությունը բերում է միայն բացասական հետևանքների»,- հայտարարել է Հ. Հաջիևը: Նա ընդգծել է, որ հրաժարվելով ադրբեջանական հողերից իր զինված ուժերը դուրս բերելուց՝ Հայաստանը հող է ստեղծում տարածաշրջանում անվտանգության վտանգի աճի ու լարվածության և մարդկային զոհերի ավելացման համար:

 

 

«Դրա համար ողջ պատասխանատվությունն ընկնում է, որպես ագրեսոր ու օկուպանտ երկիր՝ Հայաստանի վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

05.01.2015 14:29

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*