Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ. «Հայերի Զանգիլանում մանկապարտեզ են բացել իսկ 1993 թվականին այնտեղ հայերը չէին ապրում»

30.10.2014 | 13:49

xin binasiԲաքում սադրանք է համարում Հայաստանի կողմից օկուպացված Զանգիլանի շրջանում մանկապարտեզի բացումը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը:
«Հոկտեմբերի 27-ին կայացած նախագահների հանդիպման ֆոնի վրա Հայաստանի նման քայլն ընկալվում է որպես սադրանք: 1993 թվականի հոկտեմբերի 29-ին օկուպացված Զանգիլանում նախկինում երբեք հայեր չեն ապրել: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը մտադիր է անեքսիայի ենթարկել օկուպացրած ադրբեջանական տարածքները», – ասված է հայտարարության մեջ:

 
Նա ընդգծել է, որ Հայաստանի այդ գործողությունները հակասում են 1949 թ. Ժնևյան Կոնվենցիային:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. նոյեմբերի 11-ի թիվ 884 բանաձևում դատապարտվում է Հորադիզ ավանի և Զանգիլանի շրջանի օկուպացիան, Հայաստանից պահանջվում է իր զորքերն անհապաղ դուրս բերել օկուպացված տարածքներից»:

 

“KarabakhİNFO.com”

 

 

30.10.2014 13:49

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*