Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ազգերի ինքնորոշման հետ կապված հայտարարությունը

04.11.2014 | 12:54

xin binasi«Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունքներից է:
Միջազգային իրավունքի, մասնավորապես, ազգերի ինքնորոշման սկզբունքի քաղաքականացումը և այն քաղաքական սպեկուլյացիայի առարկա դարձնելն անընդունելի է: Ցավոք, Հայաստանի օրինակով մենք հենց դրա ականատեսն ենք դառնում»:

 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ կապված հայտարարությունը:

 
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը երևան է եկել գաղութացման դեմ պայքարի արդյունքում և օկուպացիայի տակ գտնվող տարածքների նկատմամբ:
«Հելսինկյան եզրափակիչ ակտում ասված է. «Մասնակից պետությունները գործելու են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նպատակներին և մտադրություններին համաձայն, այդ թվում՝ պահպանել պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը, հարգել ազգերի ինքնորոշման հավասար իրավունքը»:..

 
Ինչպես այստեղից երևում է, ինքնորոշան իրավունքը չպետք է հակասի տարածքային ամբողջականության սկզբունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: Հելսինկյան եզրափակիչ ակտում նշված է, որ պետությունները չպետք է այլ երկրների տարածքները վերածեն ռազմական օկուպացիայի օբյեկտի: Բացի այդ, տվյալ փաստաթղթում նշված է, որ նման օկուպացիան կամ տարածքներին տիրանալը չի կարող օրինական համարվել:

 

 

Ընդհանրապես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացված օկուպացիայի, ագրեսիայի և էթնիկական մաքրումների ֆոնի վրա տեղին չէ խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

 

 

Հայաստանի այդ գործողությունները հակասում են ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքներին և էությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կամ այս ամենի մասին չգիտի, կամ էլ փորձում է ազգերի ինքնորոշման իրավունքը քաղաքական սպեկուլյացիայի առարկա դարձնել, ինչը միայն ափսոսանք է առաջացնում»:

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

04.11.2014 12:54

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*