Հայերեն

Ադրբեջանի ԶՈւ-ն պատրաստվում է զորավարժությունների՝ թուրք զինծառայողների մասնակցությամբ

12.09.2014 | 13:35

telimlerՍույն թվականի սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայող այդ թվում ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներից, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հրթիռային ու հրետանային համակարգեր, մինչև 20 միավոր ինքնաթիռներ, 15 միավոր ուղղաթիռներ և այլն։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները։
Ըստ աղբյուրի՝ վարժանքների առաջին փուլում ուսումնասիրելու են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։ Երկրորդ փուլում մշակվելու են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի հարձակողական գործողությունները։ Երրորդ փուլում արդեն մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների զորավարժարաններում հրթիռային ու հրետանային համակարգերից, զենիթահրթիռային համալիրներից, մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից մարտական կրակ է արձակվելու։
Նկատենք, որ Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ զորավարժությունների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացվելու են 10 հազար հոգի։ Մարտական պատրաստվածության հատուկ պարապմունքներ են անցկացվելու մարտական կրակի, պրակտիկ պարապմունքների, բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.09.2014 13:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*