Հայերեն

Ադրբեջանի ԶՈւ օգնության հիմնադրամի միջոցները շարունակում են աճել

06.01.2015 | 09:52

paradՎերջին տարում Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում կուտակված միջոցներն աճել են 12,5 մլն դոլարով:

 
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 60 603 102 մանաթ (մոտ 78 մլն դոլար), 211 791 դոլար և 593 եվրո գումար:

 
Նշենք, որ Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17-ին` Ադրբեջանի նախագահի հրամանով: Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

06.01.2015 09:52

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*