Հայերեն

Ադրբեջանի ԶՈւ օգնության հիմնադրամի միջոցներն աճում են

04.11.2014 | 14:57

3e79fb78ec5978bfe113c5abddd13027Վերջին 10 ամսվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված միջոցներն աճել են 7 674 742 մանաթով (9 739 073 դոլար):

 

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 1-ի դրությամբ հիմնադրամում հավաքվել է 58 754 514 մանաթ, 211 791 դոլար և 593 եվրո գումար:

 

 

Նշենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17­ին` Ադրբեջանի նախագահի հրամանով: Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում երկրի օրենսդրությանը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

04.11.2014 14:57

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*