Ադրբեջանի կողմից սպառազինության ներկրման ծավալները 2005-2009 և 2010-2014թթ. ժամանակահատվածների միջև 249 տոկոսով աճել են։ Այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ կապված 2010-2014թթ. սովորական սպառազինության հիմնական տեսակների և ռազմական սարքավորումների մատակարարումների մասին տվյալների հրապարակման հետ։
Ըստ զեկույցի՝ ներմուծման ծավալներով Եվրոպայում 14 տոկոս մատակարարումներով առաջատար է Մեծ Բրիտանիան: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 13 տոկոս:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը, պատերազմական վիճակում գտնվելով Հայաստանի հետ, զենքի ներմուծումն ավելացրել է 249%-ով 2005-2009թթ և 2010-2014թթ ընթացքում: Ընդ որում, սպառազինության 85 տոկոսը Ադրբեջանը ստանում է Ռուսաստանից: Հայաստանի ներմուծման ծավալները կազմում են Ադրբեջանի բաժնի ընդամենը 4 տոկոսը: