Հայերեն

Ադրբեջանի ՀՕՊ-ի զորքերը մարտական հրաձգության զորավարժություններ են անցկացրել

09.01.2015 | 11:24

s-300-favorit

Ադրբեջանի ՀՕՊ-ի զորքերը մարտական հրաձգության զորավարժություններ են անցկացրել, չորեքշաբթի հայտնել են Պնախարարության մամլո ծառայությունում:

 
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ ՌՕՈւ-ի ուժերը և ՀՕՊ-ի միջոցները բերվել են մարտական վիճակի:

 
ՀՕՊ-ի զորքերը մարտական առաջադրանքը կատարել են ուսումնական կենտրոնում՝ «Osa» 9A33BM-3 զենիթահրթիռային համալիրի օգտագործմամբ:

 
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ բացահայտվել է օդային տարածությունը խախտած պայմանական հակառակորդը, կազմակերպվել է հետապնդում և ուսումնամարտական առաջադրանքը կատարելու ժամանակ հրթիռային հարվածներով ոչնչացվել են՝ ցածր բարձրության վրա խմբով թռչող թիրախները:

 
Զորավարժությունների շրջանակներում հաջողությամբ կատարվել են առաջադրված խնդիրները՝ Պնախարարության հրամանատարության կողմից բարձր է գնահատվել անձնակազմի մարտունակությունը, հմտությունն ու փոխգործությունը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

09.01.2015 11:24

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*