Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեր Անդրիեին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և Դևիդ Սալվոին (համանախագահի օգնական ԱՄՆ-ից):
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ վիճակի և բանակցությունների հեռանկարների հետ կապված հարցեր:
“KarabakhİNFO.com”