Հայերեն

Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ

15.01.2015 | 14:32

ILHAM-E

 

 

Հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:

 

 

Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

 

Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:

 

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու եղբայրական երկրների միջև երկկողմ կապերը: Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ, տնտեսական, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության մակարդակից:

 

 

Ընդգծվել է համատեղ իրականացվող, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորությունը: Կողմերը նաև ընդգծել են ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման կարևորությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

 

 

Նշվել է, որ թուրք-ադրբեջանական կապերը նպաստում են տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:

 

 

Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի վարչապետը համատեղ ճաշել են:

 

 

“KarabakhINFO.com”

 

 

15.01.2015 14:32

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*