Հայերեն

Ադրբեջանի նախագահն այցելել է Շեհիդների ծառուղի

20.01.2015 | 12:41

prezident

Հունվարի 20-ի ողբերգության հերթական տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի նախագահն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել նրանց շիրիմին:

 
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» մոտ և հարգել Շեհիդների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի:

 
Շեհիդների ծառուղի են այցելել նաև Ադրբեջանի կառավարության և խորհրդարանի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

 

 

Այսօր լրանում է հունվարի 20-ի իրադարձությունների 25-րդ տարելիցը: Վաղ առավոտյան մարդիկ արդեն հավաքվում են Շեհիդների ծառուղու առաջ:

 
Նշենք, որ Շեհիդների ծառուղին այցելուների համար բաց է մինչև երեկո: Այդ կապակցությամբ Բաքվի որոշ փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

20.01.2015 12:41

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*