Հայերեն

Ադրբեջանի պաշտպանության նախարար. «Կարճ ժամանակում ավելի քան 20 օկուպանտ է ոչնցավել»

05.02.2015 | 11:41

Zakir Hesenov

Ադրբեջանի նախագահ, Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ անցկացվող զորավարժութոանների հաջորդ փուլում՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիոպել է այնտեղ ընդգրկված պահեստայինների հետ:

 

 

 

 

Ինչպես հայտնում է Պնախարարության կայքն, նախարարը նշելով պահեստից զորակոչված անձնակազմի Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը, շնորհակալություն է հայտնել նրանց՝ զորավարժություններին կազմակերպված մասնակցության, առանց երերալու կրկին պատվով ու արժանապատվությամբ՝ հանուն Հայրենիքի պաշտպանության բանակի շարքերում կանգնելու համար:

 

 

Նախարարը նշել է, որ պահեստայինները հնարավորություն են ստացել կատարելագործել մարտական հմտությունները, ռազմական պատրաստությունը, մոտիկից ծանոթանալ ժամանակակից ու արդիականացված զենքին և ռազմական տեխնիկային, ճիշտ օգտագործել ու յուրացնել դրանց շահագործման կանոնները:

 

 

«Ադրբեջանի հանդեպ Հայաստանի զավթողական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի Զինված Ուժերը ի վիճակի են՝ օգտվելով բոլոր հնարավորություններից՝ հակառակորդին դուրս մղել օկուպացված տարածքներից: Վերջին ժամանակներում հակառակորդը ավելի մոլեգին է դարձել: Սակայն Հայաստանի ռազմական խունտայի պարագլուխները պետք է իմանան, որ ադրբեջանական բանակը և ադրբեջանցի զինվորները արժանի պատասխան են տալիս նրանց, այսուհետ էլ այդպես կլինի: Կարճ ժամանակում ավելի քան 20 օկուպանտ է ոչնցավել:

 

 

Վիրավորվածների թիվը տասնյակների է հասնում: Զինված Ուժերում եղել են նաև իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած շեհիդներ: Մենք ցավակցություն ենք հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ շեհիդների արյունը գետնին չի մնա»,- ասել է նախարարը:

 
Նախարարը մեկ անգամ ևս նշել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ կազմակերպված զորավարժությունները անցկացվում են բարձր մակարդակով:

 
Զորավարժություններին ընդգրկվել են անձնակազմի ավելի քան 15 հազ. մարդ, շուրջ 200 միավոր հրթիռային ու հրետանային համակար, ՌՕՈւ-ի մինչև 20 ավիացիոն միջոցներ, ինչպես նաև օդից պաշտպանության նպատակով՝ ՀՕՊ-ի ստորաբաժանում և ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերով հագեցված զենիթահրթիռային ստորաբաժանումներ:

 
Գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրության համաձայն՝ ստորաբաժանումների ու զորամասերի կողմից զորահավաքի վերաբերյալ խնդիրների կատարումն ստուգելու նպատակով զորավարժություններին ընդգրկվել են մինչև 5 հազ. պահեստայիննր և շուրջ 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

 

 

 

 

05.02.2015 11:41

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*