Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրանեսթ ԽՎ-ի 4-րդ նիստը:
Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև մարտի 18-ը, լիագումար նիստի հետ մեկտեղ, կանցկացվեն Բյուրոյի և 4 մշտական հանձնաժողովների նիստեր, քվեարկության կդրվեն համապատասխան զեկույցների վերաբերյալ փոփոխությունները, որից հետո բանաձևեր կընդունվեն: Միջոցառման շրջանակներում՝ Արևելյան գործընկերության Գագաթնաժողովին հասցեագրված մեսիջներ կուղարկվեն , որը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսին Ռիգայում:
Եվրանեսթ ԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը հայտարարել է, որ 2011-2014 թթ. ընթացքում Բյուրոյի նիստերում մեր պատվիրակությունը պարբերաբար իր վճռական բողոքն է հայտնել՝ Եվրանեսթի Բյուրոյի նիստերի կոմիտեների անցկացման, ինչպես նաև կառույցում Հայաստանի համանախագահության դեմ, միչ այն ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ադրբեջանական հողերի օկուպացիան.
«Չնայած մեր բողոքներին, որոշում է ընդունվել Եվրանեսթի լիւգումար նիստը Երևանում անցկացնտելու մասին:
Ադրբեջանի պատվիրակությունը պնդել է իր արդարացի դիրքորոշումը՝ այդ հարցի հետ կապված, հրաժարվել է վեհաժողովի երևանյան նիստին մասնակցելուց: