Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանին պատկանող Ми-24 ռազմական ուղղաթիռի հետ կապված հետաքննության արդյունքները, որը խոցվել է նոյեմբերի 12-ին՝ Աղդամի շրջանի տարածքում ադրբեջանական դիրքերի վրա հարձակման ժամանակ:
Ինչպես հայտնում է Պնախարարության մամլո ծառայությունը, նոյեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին կրակային աջակցություն ցուցաբերող երկու Ми-24 ռազմական ուղղաթիռների կողմից կատարված խնդիրների վերլուծությունը կրկին հաստատում են նախնական մեկնաբանումը:
Տվյալ տարածքում անցկացված դիտարկման արդյունքների հիման վրա մշակված եզրակացության համաձայն անիմացիոն մոդելը, ինչպես նաև ավիացիայի մասնագետների օպերատիվ-հետախուզական տվյալների ու մասնագետների եզրակացությունը պարզորոշ ցուցադրում է այն, որ անձնակազմը կատարել է՝ առաջապահ դիրքերում տեղակայված մեր դիրքերի վրա կրակային հարվածներ հասցնելու առաջադրանքը:
Առաջադրանքը կատարելուց հետո, այսինք մեր դիրքերի վրա կրակ բացելուց հետո ուղղաթիռները մարտական հրահանգներին համապատասխան լքել են կրաի գոտին՝ միմյանց քողարկելու նպատակով մանևրներ կատարելով:
«Հաշվի առնելով տվյալ միջադեպի հետ կապված հայկական կողմից ձեռնարկվող՝ տեղեկատվության մանիպուլյացիա կատարելը, օկուպացված տարածքների վրայով թռիչքների իրականացման արգելելը, ինչպես նաև այն փաստը, որ թռիչքներին հավանություն չի տրվել և գնահատվում են որպես մեր երկրի օդային սահմաններ խախտում, մենք հայտարարում ենք, որ մեր դիրքերի վրա կրակ բացած հակառակորդի ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է պատասխան կրակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացած, հայերին պատկանող Ми-24 ուղղաթիռներից մեկը խոցվել է Աղդամի շրջանում, որի արդյունքում զոհվել են ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները:
“KarabakhİNFO.com”