Հայերեն

Ադրբեջանի Պնախարարությունում երկրի վարչապետի ղեկավարությամբ խորհրդակցություն է անցկացվել

13.10.2014 | 11:00

musavireՈւրբաթ օրը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում վարչապետ Արթուր Ռասիզադեի ղեկավարությամբ խորհրդակցություն է անցկացվել, հայտնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:

Խորհրդակցությունը նվիրված էր բանակաշինության զարգացմանը:

 

 

Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, հողի ու քարտեզագրության պետական կոմիտեի նախագահ Գարիբ Մամեդովը և պաշտպանական գերատեսչության այլ պաշտոնատար անձինք:

 

 

Խորհրդակցությանը քննարկվել են բանակի սպառազինության մեջ գտնվող մարտական տեխնիկայի, զենքի ու ռազմամթերքի արդիականացման, այդ թվում նրա՝ ժամանակակից, բարձր ճշգրտության, հեռահարային սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով հագեցված սարքավորումներով ապահովման հարցեր: Հանդիպման օրակարգում ընդգրկվել են նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և այլնի հետ առնչվող հարցեր:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

13.10.2014 11:00

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*