Հայերեն

Ադրբեջանի Պնախարարություն. «Ադրբեջանական կողմը շփման գծում կանխել է հայկական դիվերսիան»

22.01.2015 | 10:22

mudafie-nazirliyi

Ադրբեջանի Զինված Ուժերը կանխել են հայկական դիվերսիոն հետախուզական խմբի շփման գիծը հատելու փորձը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:

 
«Հունվարի 21-ի լույս գիշերը հայկական դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է հատել շփման գիծը: Զինված Ուժերի զգոնության արդյունքում հեռվից նկատվել է հակառակորդի մոտենալը և ձեռնարկված նախազգուշական միջոցները հակառակորդին ստիպել են՝ կորուստներով նահանջել»,- ասվում է Պնախարարության հաղորդագրության մեջ:

 

 
Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմի պաշտոնական տվյալների համաձայն, հրաձգության արդյունքում սպանվել է Նահապետ Ասատրյանը ծանր վիրավորվել է Հովհաննես Գասպարյանը:

 

 
Պնախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Զինված Ուժերը վերահսկում են շփման գծում իրավիճակը և պատրաստ են ցանկացած պահին կանխել հակառակորդի առաջխաղացումը:

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

22.01.2015 10:22

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*