Հայերեն

Ադրբեջանի ՊՆ-ում ընդունել են ԱՄԷ-ի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատարին

23.01.2015 | 11:47

bee1

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԶՈւ գլխավոր շտաբի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իբրահիմ Նասըր Մոհամմադ ալ Ալևիին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, այս մասին հաղորտում է “KarabakhİNFO.com” էլէկտրոնային ամսագիրը , հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

 
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն, ինչպես նաև մտքեր փոխանակել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի բերելու շուրջ։

 

bee2
Սովորության համաձայն, Զաքիր Հասանովը դժգոել է Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունից և նշել, որ հայկական կողմը հրաժարվում է դադարեցնել Ղարաբաղի բռնազավթումը։

 

 
Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Միացյալ Էմիրությունների դեսպան Սելիմ Խալիֆ Մոհամմադ ալ Ղաֆիլին։

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

23.01.2015 11:47

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*