Հայերեն

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

24.09.2014 | 15:22

hhq4Սեպտեմբերի 18-ից Ադրբեջանում մեկնարկել են համատեղ վարժանքներ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Դրանց շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուները Թուրքիայի օդաչուների հետ միասին թռիչքներ են կատարել Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 երկտեղանի կործանիչներով։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ուսումնական թռիչքների ընթացքում ստուգվել են օդաչուների՝ նման ինքնաթիռի կառավարման հմտությունները և ընդհանուր պատրաստվածության աստիճանը։
Նշենք, որ երեկ Ադրբեջանի և Թուրքիայի օդաչուները թռիչքներ էին կատարել Ադրբեջանին պատկանող ՄիԳ-29 կործանիչներով և Թուրքիային պատկանող AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներով։

 

hhq7 hhq6 hhq5 hhq3 hhq2 hhq1 hhq4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

24.09.2014 15:22

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*