Հայերեն

Ադրբեջանի և Ղրղզստանի ՊՆ-ները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը

12.02.2015 | 15:26

 za  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 11-ին ընդունել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիևի գլխավորած պատվիրակությանը։

 

 

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության տեսլականը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

 


Զաքիր հասանովը Ղրղզստանի պաշտպանության նախարարին ներկայացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: Հասանովը կարևորել է հայ-ադրբեջանական հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան կարգավորումը։

 


Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Այջիգիթ Բուրանովը։

 


Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, Ղրղզստանի պաշտպանության նախարարին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղրղզստանցի պաշտոնյան Ադրբեջանում է լինելու մինչև փետրվարի 13-ը:

12.02.2015 15:26

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*