Հայերեն

Ադրբեջանն իր բողոքն է հայտնել Ուկրաինային

26.11.2014 | 18:13

216d1f378d5abecf313e58236b96849dՈւկրաինայում Ադրբեջանի դեսպանատունն իր բողոքն է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված ուկրաինական «11» հեռուստաալիքով ցուցադրված հակաադրբեջանական հաղորդման հետ:
Հեռուստաալիքի լրագրողները հաղորդում են պատրաստել «15 հանրապետություն» անվանմամբ, որտեղ խեղաթյուրել են ղարաբաղյան հակամարտության էությունը, համակրանքով ներկայացրել Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակազմն ու Հայաստանը, որն ավելի քան 20 տարի է օկուպացման տակ է պահում Ադրբեջանի 20 տոկոս տարածքները:

 
Դեսպանատունը հայտարարում է, որ նման պատվիրված և ոչ օբյեկտիվ հաղորդումները, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ, ով միշտ հավատարիմ է ռազմավարական համագործակցության և բարեկամության սկզբունքներին, աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, արդարացի դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի ադրբեջանական համայնքի մոտ:
Դեսպանատունը հույս է հայտնում, որ Ուկրաինան՝ որը նույնպես անջատողականության զոհ է դարձել, աչք չի փակի անջատողականության և ագրեսիայի աջակցությանն ուղղված փորձերի վրա:

 
Դեսպանատունն արդեն բողոքի նամակ է հղել հեռուստաալիքի ղեկավարությանը և տեղեկացրել նրանց, որ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ այցելելու համար լրագրողներ Կոնստանտին Անդրիյուկը և Դմիտրի Վոլկովը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

26.11.2014 18:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*