Հայերեն

Ադրբեջանում Էրդողանն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

05.04.2014 | 11:48

1396684029_1396682780_ilham-erdoganԲաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ իրենք հնարավորություն են ունեցել քննարկելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

 

«Մենք կրկին քննարկել ենք այն: Մենք հետագայում էլ Լեռնային Ղարաբաղի հարցում կդրսևորենք այնպիսի վճռական դիրքորոշում, ինչպիսին դրսևորել ենք մինչ այժմ: Զիջումներն այստեղ չեն կարող քննարկման թեմա լինել»,- ասել է Էրդողանը:

 

Էրդողանը նշել է երկկողմ ամուր կապերը և համոզմունք հայտնել, որ 2018-ին, երբ իրենք հասնեն իրենց նպատակներին՝ կապված TANAP-ի հետ, այդ միջազգային նախագիծը մի քանի անգամ կուժեղացնի իրենց եղբայրությունը:

 

«Միասնությունն ու համերաշխությունը մեր միջև քաղաքական, ռազմական, մշակութային, տնտեսական և առևտրային ոլորտներում հիանա

լի օրինակ են, որը ցույց է տալիս մեր եղբայրության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ ապագայում մենք միասին կկատարենք շատ լուրջ ներդրումներ»,- ասել է Էրդողանը:

 

“KarabakhINFO. com”

 

05.04.2014 11:48

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*