Նոյեմբերի 17-ին Ադրբեջանը նշում է Ազգային վերածննդի օրը:
26 տարի սրանից առաջ՝ 1988 թվականի նոյեմբերի 17-ին, Բաքվի կենտրոնական հրապարակում, որն այն ժամանակ կրում էր Լենինի անունը (այժմ` «Ազադլըգ»), սկսվեց մի քանի օր տևած շարունակական բողոքի ցույց՝ ընդդեմ ԼՂ հարցում ԽՍՀՄ ղեկավարության քաղաքականության:
Հետագա օրերին ցույցը վերածվեց մինչ այդ Խորհրդային Միության տարածքում չտեսնված, աննախադեպ քաղաքական ակցիայի, որի ընթացքում առաջին անգամ հնչեցին Ադրբեջանի՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու անհրաժեշտության մասին կարգախոսներ: Հրապարակում օրական հավաքվում էր շուրջ 500 հազար մարդ:
Հանրահավաքը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ նոյեմբերի 22-ին Բաքվում պարետային ժամ հայտարարվեց և խորհրդային զորքերը մտան քաղաք: Հրապարակը ցուցարարներից մաքրվեց միայն 18 օր հետո՝ դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ուժի և զրահատեխնիկայի կիրառմամբ: Ցույցը դաժանորեն ցրվեց:
Ադրբեջանում Ազգային վերածննդի օրը տոնվում է որպես ազգային-ազատագրական շարժման սկիզբ, որն ավարտվեց երկրի անկախության հաստատմամբ:
“KarabakhİNFO.com”