Հայերեն

Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը

24.10.2014 | 11:15

3Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 23-ին այցելել է ռազմածովային ուժերի կողմից շահագործվող կառամատույցներից մեկը, որտեղ նրան են ներկայացրել ամբողջական նորոգում և տեխնիկական վերազինում անցած ռազմանավերը, ինչից հետո դրանք իջեցվել են ջուրը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան Շահին Մամեդովը)։

 

Հաղորդագրությունում նշվում է, որ նորոգումից և տեխնիկական համալրումից բացի, ռազմանավերի վրա նորովի է կազմակերպվել անձնակազմի ծառայությունը, ինչպես նաև նավաստիների բաշխումն ըստ ստորաբաժանումների, ինչի արդյունքում բարձրացել է նաև ռազմանավերի կառավարման արդյունավետությունը։
Այնուհետև Զաքիր Հասանովը շրջել է նորոգված նավերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչից հետո ռազմածովային ուժերի մարտունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ տվել է մի շարք հանձնարարականներ։

11 10 9 8 7 6 5 4 3 2 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

24.10.2014 11:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*