Հայերեն

Ադրբեջանում շարունակվում են զորավարժությունները (ֆոտո)

19.09.2014 | 15:38

telim15Սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայողներ, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ-ից։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 17-ն կայացել է այս զորավարժությունների առաջին, իսկ սեպտեմբերի 18-ին՝ երկրորդ փուլը։

 
Վարժանքների առաջին փուլում ուսումնասիրել են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։
Երկրորդ փուլում մշակվել են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի ինչպես նաև օդադեսանտային ստորաբաժանումների հարձակողական գործողությունները։

 
Անցկացվել է նաև երրորդ փուլը, որի ժամանակ ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան զինտեխնիկայի աջակցությամբ գրոհել են նահանջող պայմանական հակառակորդի դիրքերը, մարտական կրակ արձակել շարժման ժամանակ։

 

 

telim17 telim16 telim15 telim14 telim13 telim12 telim11 telim10 telim9 telim8 telim7 telim6 telim5 telim4 telim2 telim1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

19.09.2014 15:38

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*