Հայերեն

Ադրբեջանցի երգիչը հաղթել է Turkvision մրցույթում-

23.12.2013 | 12:24

1387786892_bezymyannyyfgrgԹուրքաիյի Էսքիշեհիր քաղաքում ավարտվել է  «Türkvizyon» Միջազգային երաժշտական մրցույթը, որը անցկացվել է՝ Թուրքական մշակութային աշխարհի «Eskiєehir-2013»-ի,

Մշակույթի գործակալության,  Թուրքսոյի, Անատոլիական համալսարանի,  ТМВ հեռուստատեսային ալիքի կազմակերպչական աջակցությամբ, որտեղ ներկայացվել են Եվրասիական  տարածության 24 երկրներ:

Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Հասանովը կատարել է Գյովհար Հասանզադեի «Ապրիր» երգը: Ժյուրիի կողմից ամենաբարձր՝ 210  բալ ստացած Ադրբեջանի ներկայացուցիչը դարձել է «Türkvizyon» առաջին երգի մրցույթի հաղթող:

Ֆարիդ Հասանովին մրցանակը հանձնել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջին:

Երկրորդ տեղ զբաղեցրել է Բելառուսի ներկայացուցիչը՝ 205 բալ, երրորդ տեղում է Ոկրաինան՝ 200 բալ:

23.12.2013 12:24

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*