ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտութայն վերաբերյալ բանակցությունների ինտենսիֆիկացման հույս են տածում, երեքշաբթի լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն շահերի վրա, որոնք կարող են խաղաղություն բերել տարածաշրջանի բնակիչներին»,- ասել է Փսակին:
Ջեն Փսակին հրաժարվել է մեկնաբանել՝ Լեռնային Ղարաբաղում անջատողականների կողմից պատանդ վերցված երկու ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ այս շաբաթ սկսված «դատը»:
«Այդ կոնկրետ գործի մասին մենք չունենք բավարար տեղեկատվություն»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
“KarabakhİNFO.com”