Հայերեն

ԱՄՆ-ում մենք օրակարգ կբերենք ղարաբաղյան հարցը

31.10.2013 | 10:58

1383202695_Այդ մասին APA.Az-ին ասել է՝ թուրքական ընդդիմության հիմնական հենարան, Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քյամալ Քըլըջդարօղլուն:

Հոկտեմբերի 29-ին Հանրապետության Օրը Թուրքիայի նախագահի ընդունելությանը Ք. Քըլըջօղլուն պատասխանելով հարցին, թե՝ «Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ ձեր այցի  ժամանակ պաշտոնական շրջանակների հետ հանդիպումներում դուք մտադիր ե՞ք բարձրացնել՝  Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի և ղարաբաղյան հարցը»,- նշել է:

 

«Ադրբեջանը եղբայրական երկիր է: Մենք բոլոր հարթակներում օրակարգ ենք բերում անարդարության մասին հարցը, որին ենթարկվում է Ադրբեջանը: Եվ ԱՄՆ այցի ժամանակ մենք կբարձրացնենք նաև Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի և ղարաբաղյան հարցը: Արտաքին հարցերով իմ տեղակալ Ֆարուք Լոգօղլուն դեսպան է եղել է Բաքվում ու Վաշինգտոնում, ղեկավարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության  գործադիր  ապարատը: Դրա համար էլ նա լավ է տեղեկացված այն անարդարության մասին, որին ենթարկվել է Ադրբեջանը և մշտապես հետևում է այդ գործընթացներին:

 

Խնդրում եմ Ֆարուկ Բեյին ներկայացնել այդ հարցի վերաբերյալ ձեր առաջարկություններն ու դիտողությունները:  Այն բանից հետո, երբ մենք հարգարժան Լոգօղլուի հետ մանրամասն կվերլուծենք խնդրի հետ կապված վերջին իրավիճակը, ԱՄՆ  այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներում մենք անպայման կբարձրացնենք՝  Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի և ղարաբաղյան հարցը»:

 

 

 

31.10.2013 10:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*