Հայերեն

Այսօր Ադրբեջանում նշվում է Պետական Դրոշի օրը

09.11.2014 | 11:10

bayraq1918 թ. հոյեմբերի 9-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության նիստում Ադրբեջանի եռագույն դրոշը ընդունվել է որպես պետական խորհրդանիշ:
Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991 թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ վրան ութակողմ աստղ ու կիսալուսին պատկերված ներկայիս եռագույն դրոշը հայտարարվել է մեր անկախ հանրապետության Պետական դրոշ:

 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2009 թ. նոյեմբերի 18-ին ստորագրած կարգադրությամբ, նոյեմբերի 9-ը նշվում է, որպես Պետական դրոշի օր: Նախագահը նաև առաջարկություն է ուղարկել խորհրդարան՝ Պետական Դրոշի օրվա հետ կապված Աշխատանքային Օրենսգրքում փոփոոխություն մտցնելու մասին: Միլլի Մեջլիսը համապատասխան փոփոխություն է մտցրել Աշխատանքայի Օրենսգրքում և դրա հիման վրա Պետական Դրոշի օրը սկսվել է համարվել ոչ աշխատանքային օր:

 
2010 թ. սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ Բաքվի Բայիլ ավանի տարածքում տեղակայված Պետական Դրոշի հրապարակի՝ հանգստի զբոսայգու հուշահամալիրի հանդիսավոր բացումը:
Երկրում Պետական Դրոշի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Հաշվի առնելով, որ այն ընկնում է կիրակի օրը, որոշվել է այդ օրը տեղափոխել երկուշաբթի նոյեմբերի 10:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

09.11.2014 11:10

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*