Հայերեն

Այս տարի կնվազի Հայաստանում աղքատության մակարդակը

13.01.2015 | 13:25

Bagrat Asatryan

Ըստ պարոն Ասատրյանի՝ 3.5 տոկոս տնտեսական աճը վերաբերում է միայն ՀՀ հասարակության մի հատվածին, բայց բնակչության լայն զանգվածները չեն տեսնում այդ 3.5 տոկոսի արդյունքն իրենց վրա: ՀՀ-ում տեսանելի տնտեսական աճը, որը կարող է դրական հետևանքներ ունենալ՝ 6-7 տոկոս տնտեսական աճն է: Այնպես որ, գալիք տարի մենք աղքատների ավելի մեծ տոկոս կունենանք, քան նախորդ»:

 
Պարոն Ասատրյանը հնչեցրեց նաև մի շարք մտահոգիչ ցուցանիշներ, մասնավորապես այն, որ այս տարի շինարարության անկում է գրանցվել 5.5 տոկոսով. «Մենք 2015 մտնում ենք ոչ միայն վատ բազայով, այլ գնում ենք ԵՏՄ ու չգիտենք, որ դա էլ է մեզ համար սպառնալիք: Ռուսաստանը անկում է ապրելու 2015-ին՝ տնտեսական առումով: Հայաստան ներդրումներ չեն գալիս, չգիտեմ մինչև որքան են կրճատվելու այդ տոկոսները, տրանսֆերտների կրճատում կլինի, քանի որ Ռուսաստանում փող չկա, իսկ Ռուսաստանում կրճատվելու են առավել անպաշտպան հատվածները, որոնց հիմնականում լինելու են մեր հայրենակիցները»:

 

 

Միակ դրական ցուցանիշը նա համարեց այն, որ ծնունդների թիվն աճել է: Պարոն Ասատրյանն ասաց, թե սխալ է մատուցվում այն, որ փոխանակման կետերը սպեկուլյացիա են անում, թե թանկացումները համարժեք են գների թանկացմանը. «Չի կարելի նման բան հայտարարել, չի կարելի ժողովրդին լարել բանկերի դեմ»: Անդրադառնալով ՀՀ բյուջեին՝ պարոն Ասատրյանն ասաց. «Այն բյուջեն, որ հաստատվեց, ոչ մի կապ չունի այսօրվա իրականության հետ: Այս իրավիճակում տասնհինգ օր պարապուրդի են պարտադրում, այնինչ պիտի գան հունվարի երկու-երեքից նստեն, մտածեն, թե ինչ են անելու»:

 

 

 

 

Sabir Babayev

“KarabakhİNFO.com”

 

 

13.01.2015 13:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*