Հայերեն

Անկարայում կկայանա Ադրբեջան-Թուրքիա ռազմական երկխոսության նիստը

13.12.2014 | 12:29

mudafie-nazirliyi-ess2Դեկտեմբերի 15-17-ին թուրքական Մարմարիս քաղաքում կկազմակերպվեն ծովում անվտանգությանը նվիրված դասընթացներ:

 
Իսկ դեկտեմբերի 15-18-ին Անկարայում ծրագրվում է անցկացնել բարձր մակարդակի ռազմական երկխոսություն:

 

 

Նիստում կքննարկվեն եկող տարի ռազմական ոլորտում համագործակցության հարցում կողմերի նպատակները, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում հնարավորություններն ու հեռանկարները:

 

 

Նիստին երկու կողմերից կմասնակցեն զինված ուժերի, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության համար պատասխանատու առանձին կառույցների ներկայացուցիչներ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

13.12.2014 12:29

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*