Հայերեն

Առանց հաշվարկելու ո՞ւր եք գնում

12.04.2013 | 10:26

1386138184_bezymyannyy

 

 

 

Մի քանի օր առաջ թուրքական թերթերիցմեկը գրեց, թե իբր Սերժ Սարգսյանըբանավոր խ ոստում է տվել Ղարաբաղիհարակից երկու շրջանները վերադարձնելումասին, եւ եթե առաջիկայում այդ խոստումըպաշտոնապես հաստատվի` հայ-
թուրքականհարաբերություններում առաջընթացկարձանագրվի (խոսքն ակնհայտորեն հայ-
թուրքական սահմանի բացման մասին է)։Էդուարդ Շարմազանովն էլ, հասկանալի է,դա գնահատեց որպես հերթականանհեթեթություն։

 

Եվ պատկերացրեք` այս անգամ
նա իրավացի էր։ Ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը հաստատ նման բանավոր խոստում տված չի լինի։ Նրանից ամեն ինչ սպասելի է. նայած «տրամադրության»` կարող էր նաեւ յոթ շրջան էլ խոստանալ կամ հակառակը` պահանջել եւս յոթ շրջան։ Այլ այն պատճառով, որ տարածքների վերադարձն ու առավել եւս հայ-թուրքական սահմանի բացումն այլեւս դուրս է Սերժ Սարգսյանի իրավասություններից։ Նախկինում էլ էր նրա այդ իրավասությունը խիստ կասկածելի (որովհետեւ սահմանի մի կողմում թուրք սահմանապահներն էին, մյուս կողմում` ռուս), բայց հիմա իրավիճակն ուրիշ է, եւ ընդամենը մի քանի ամիս անց Հայաստանն արդեն պաշտոնապես իրավունք չի ունենա սահմանի բացման հարցն ինքնուրույն քննարկել Թուրքիայի հետ։ Արդեն մի քանի ամիս անց դա արդեն հայ-թուրքական սահման չի լինի, դա կլինի սահման Թուրքիայի եւ Մաքսային միության միջեւ։

 

Նույնն, ի դեպ, վերաբերում է նաեւ հայ-վրացական սահմանին։ Մեզ, իհարկե, հավաստիացնում են, որ սահմանը բաց կմնա, եւ ամենայն հավանականությամբ` այդպես էլ կլինի։ Համենայն դեպս` սահմանի ողջ երկայնքով հաստատ փշալար չի քաշվի եւ խրամատներ չեն փորվի, հայերն ու վրացիներն էլ ազատ ելումուտ կանեն։ Իսկ ահա մաքսակետերում ռուս մաքսավորները խիստ վերահսկողություն կսահմանեն, այսինքն` ինչ-որ բան ներմուծել-արտահանելը խստորեն կվերահսկվի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ միասնական մաքսային տարածք է, եթե այդպես չարվի` վրացական ապրանքները «լեւի» կմտնեն Հայաստան ու արդեն որպես հայկական ապրանք` ազատորեն կվաճառվեն Ռուսաստանում։

 

Կշահի՞, թե կտուժի Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անկեղծորեն ասում է` «դեռ չենք հաշվարկել»։ Այ տնաշեններ, բա որ դեռ չեք հաշվարկել` ո՞ւր եք մտնում։ Պատկերացնո՞ւմ եք` մեկը տասը մետրանոց աշտարակից ցատկի լողավազանի մեջ ու օդում շատ հանգիստ բացատրի, որ դեռ չգիտի` լողավազանում ջուր կա՞, թե ոչ, կամ եթե կա` քանի՞ սանտիմետր է։ Նման բան հնարավոր է միայն մի դեպքում` եթե ինքնակամ չի ցատկել, հետեւից հրել են։

 

Ղարաբաղի հարցում կշահի՞, թե կտուժի Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով։ Այս ենթատեքստում որեւէ մեկն առայժմ չի արտասանել «դեռ չենք հաշվարկել» ճակատագրական բառերը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինչ մտադրություններ ունի Ռուսաստանն այս հարցում։ Փոխարենը` ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ իրար հերթ չտալով համոզում են ժողովրդին, որ Ռուսաստանը մեզ հետ ոնց ուզի` կվարվի։ Վարդան Այվազյանն, օրինակ, հայրենասիրական ջերմ պաթոսով բացատրում է լրագրողներին, որ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է արգելել իր տարածքից Հայաստան առաքվող մասնավոր տրանսֆերտները, եւ վերջ. Հայաստանը «կթքի փայտիկին»։ Ու որեւէ մեկը չի համարձակվում բարձրաձայն մտահոգություն հայտնել` իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Ռուսաստանն իր այդ «մահացու» լծակները կիրառելով ստիպի անընդունելի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։ Որեւէ երաշխիք կա՞, որ նման բան տեղի չի ունենա։ Իհարկե չկա. Ռուսաստանը կարծես թե խոստացել է թույլ չտալ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, բայց չի խոստացել, որ հայերին չի ստիպի «ինքնակամ» զիջումների գնալ։

 

Միակ հույսն այն է, որ Ռուսաստանը մեզ այնուամենայնիվ նման բան չի պարտադրի։ Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ ղարաբաղյան հարցում հետագա զարգացումներն ընդհանրապես մեզանից կախված չեն, մեզ մնում է միայն ապավինել Ռուսաստանի բարի կամքին։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան շարժման առաջին փուլում։ Այն, եթե հիշում եք, սկսվեց «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսով եւ ավարտվեց Պոլիտբյուրոյի` Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու որոշմամբ։

 

Իսկ Էդուարդ Շարմազանովը սրանից հետո կարող է միանգամայն իրավացիորեն անհեթեթություն անվանել ցանկացած նախադասություն, որում միաժամանակ օգտագործված կլինեն «Սերժ Սարգսյան» եւ «ղարաբաղյան խնդրի կարգավորում» բառակապակցությունները։ Դրանք արդեն իսկապես միմյանց հետ որեւէ կապ չունեն։ Իսկ ՀՀԿ-ի միակ մխիթարությունն այն է, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ Ղարաբաղը չհանձնեց։ Նա հանձնեց Հայաստանի` ղարաբաղյան խնդրի վրա որեւէ կերպ ազդելու իրավունքը։

 

12.04.2013 10:26

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*