Հայերեն

Արգելված թեմա. Արք.Աթեշյանի սկանդալային հայտարարությունը Թուրքիայում ծպտյալ հայերի մասին

01.05.2013 | 12:58

1367398583_aram-ateyanԹուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից են նաեւ հայերի հետ կապված բազմաթիվ դեպքեր։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հարցազրույցը թուրքական Bugun TV հեռուստաընկերությանը։

Ես չեմ խոսում Առաջին համաշխարհային պատերազմի տարիների մասին։ Եթե խոսեմ մեր տատիկների եւ պապիկների թվի մասին, կասեմ, որ նրանց թիվը 1 մլն-ի մոտ է։ Այսօրվա սերունդում կան 100 հազարին մոտ մարդ, որոնց հայրն ու մայրը հայ են, իսկ իրենք մուսուլման։ Նրանք հայերեն գիտեն եւ գաղտնի խաչ են կրում։

– 100 հազարը բավականին մեծ թիվ է, դա իմանալը հեշտ չէ։ Իսկ նանց հետ ձեր կապը եկեղեցո՞ւ միջոցով է։

 

Ոչ, եկեղեցու միջոցով չէ։ Անձնական կապերով։

– Ինչո՞ւ եկեղեցու միջոցով չեն ցանկանում, որ չբացահայտվե՞ն։

 

Երբ գալիս են եկեղեցի, նրանց ինքնությունը պարզ է դառնում եւ բոլոր հարեւանները հասկանում են դա։ Սակայն որոշները խիզախություն են ունենում եւ եկեղեցի են այցելում։ Նախորդ տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ անց Դիարբեքիրում պատարագ մատուցեցի, մոտ 400 հոգի եկել էր։

– Նրանք ձեր նշած ծպտյալ հայե՞րն են։

 

Նրանցից 200-ը մուսուլմաններ էին, 200-ը՝ հայի արմատներ ունեցողներ։

– Ծպտյալները եկան  պատարագին մասնակցեցին եւ ասացին, որ արդեն բացահայտում են իրենց ինքնությունը։

Սակայն չեն վերադառնում քրիստոնեության, քանի որ եթե աշխատում են պետական հիմնարկներում, նրանց աշխատանքից կազատեն կամ հարեւանը կսկսի անհանգստացնել։ Դրանք դեռեւս տեղի են ունենում։ Ընտանիքս այնտեղ է եւ դեռ որպես մուսուլման է ապրում։ Դիարբեքիրի Սիլվանի շրջանում իմ ավագ քրոջ որդիներն են ապրում։ Որոշները վերադարձել են արմատներին։ Նրանք 1950-ին ճնշման տակ իսլամ էին ընդունել։ Փեսայիս ասել էին, որ եթե մուսուլման չդառնաս, կսպանենք։ Ես 1954 թվականին եմ ծնվել։ Երբ 4 կամ 5 տարեկան էի, քույրս մուսուլման դարձավ։

– Ինչպես հասկացա, ձեր փեսան եւ քույրը որպես մուսուլման են անձնագրեր ստացել եւ նրանց երեխաների անուններն էլ հայկական չեն։

 

Այո, երեխաներն էլ որպես մուսուլման են ապրել։ Անուններն էլ մուսուլմանական անուններ են։ Նրանց թոռներն էլ մուսուլման դարձան։ Ես նրանց կորցրեցի։ Քույրս թաքուն խաչ էր կրում եւ հայերեն խոսում։

– Բայց իրականում դուք նրանց չեք կորցրել։ Նրանք սրտով քրիստոնյա են։

 

Ի՞նչ տարբերություն։ Նրանք իմ եկեղեցու հետեւորդ չեն եւ նրանց չեմ կնքել եւ չեմ կարող։

– Լավ, իսկ ծպտյալ հայերը ե՞րբ են իրենց երեխաներին հայտնում, որ իրենք հայ են։

 

Վերջին շունչը փչելուց առաջ։ Տատիկները եւ պապիկները մահից առաջ ասում են, որ հայ են։

– Ասում են, որ Թունջելիում (Դերսիմ-խմբ) մեծ թվով ծպտյալ հայեր կան, դա ճի՞շտ է։

 

Ճիշտ է։ Թունջելիի բնակչության 90 տոկոսը գուցե հայ է։ Մի 30 տարեկան տղա եկավ եւ ասաց, որ հայ է եւ ուզում է վերադառնալ արմատներին։ Ես նրան ասացի՝ ապացուցի, սակայն չկարողացավ։ Նա շատ գնաց-եկավ, սկսեց անհանգստացնել եւ մի օր նրա հայրը զանգեց ու ասաց. «Ես քաղաքապետարանում եմ աշխատում, երբ թոշակի անցնեմ, գալու եմ Ստամբուլ՝ վերադառնալու իմ արմատներին։ Այստեղի ժողովրդի 90 տոկոսը հայ է։ Խնդրում եմ՝ ընդունեք իմ որդուն»։ Ես ընդունեցի նրան, կնքեցի եւ հիմա նա մեր եկեղեցու անդամ է։

 “KarabakhİNFO.com “

01.05.2013

01.05.2013 12:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*