Հայերեն

Աֆղանստան են մեկնել 23 ադրբեջանցի խաղաղապահներ

13.10.2014 | 10:52

278ad6b13fc8f060a991bdc4a399fd0eՄիաժամանակ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ադրբեջան է ժամանել ադրբեջանցի զինծառայողների 23-հոգանոց խումբ, որն Աֆղանստանում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը

 
Մինչ այդ՝ վերադարձած 23 զինծառայողների փոխարինելու համար հոկտեմբերի 8-ին Աֆղանստան էր մեկնել ադրբեջանցի զինծառայողների մեկ այլ խումբ:

 
Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF ” International Security Assistance Force) կազմում՝ սկսած 2002թ. նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, այդ թվում՝ երկու բժիշկ և ինժեներական զորքերի 2 սպա, պարեկություն է անում Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքի ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։
Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ըստ ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի 2001թ. դեկտեմբերի 20-ին։ 2003թ. օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

13.10.2014 10:52

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*